Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և առաջարկեց Վարդենիս համայնքի Կախակն բնակավայրի բնակիչ Ստանիսլավ Սարկիսյանին պատկանող անշարժ գույքի գույքահարկի 147 հազար 996 ՀՀ դրամ ապառքից օրենքով սահմանված կարգով զիջել 109 հազար 397 ՀՀ դրամ տույժը մնացած պարտավորությունները մարելուց հետո:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|