Այսօր: Երկուշաբթի, 30 Հունիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 109
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻՑ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԱՐԾՐՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՊԵՍ ՃԱՆԱՊԱՐՀ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, և հիմք ընդունելով Արծրուն Անդրանիկի Մինասյանի լիազորված անձ՝ Հակոբ Մինասյանի դիմումը համայնքի ավագանին որոշում է.

1.Վարդենիս համայնքի Լուսակունք բնակավայրի <<բնակավայրի>> այլ հողերից Արծրուն Մինասյանի սեփականություն հանդիսացող հողամասին կից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07032025-05-0069, տրված 07.03.2025 թվականին) Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք բնակավայրի 05-043-0029-0024 ծածկագրով 0,260 հա հողամասից համաձայն որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագծի 0,01176 հա հողամասը ընդլայնման նպատակով՝ որպես ճանապարհ, ուղղակի վաճառքով օտարել Արծրուն Անդրանիկի Մինասյանին:

2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 217,8 (երկուհարյուր տասնյոթամբողջ ութ) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(4.22 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ Վարդենիս համայնքի Լուսակունք բնակավայրի <<բնակավայրի>> այլ հողերից Արծրուն Մինասյանի սեփականություն հանդիսացող հողամասին կից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07032025-05-0069, տրված 07.03.2025 թվականին) Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք բնակավայրի 05-043-0029-0024 ծածկագրով 0,260 հա հողամասից համաձայն որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագծի 0,01176 հա հողամասը ընդլայնման նպատակով՝ որպես ճանապարհ, ուղղակի վաճառքով օտարել Արծրուն Անդրանիկի Մինասյանին: Համայնքի ղեկավարը նշեց, որ նախկինում մեր կողմից տրամադրված հողատեսքին չի եղել մոտեցող ճանապարհ: Նախագծման թույլտվության համար անհրաժեշտ ճանապարհը տրամադրելու համար կատարվել է չափագրում, համայնքի ղեկավարը առաջարկեց որպես ընդլայնում վերոնշյալ հողամասը ուղիղ վաճառքով օտարել Արծրուն Մինասյանին:

Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner