Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 80
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N 80
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության  13-րդ հոդվածի 2-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.

1. Վարդենիսի համայնքապետարանի համայնքային ծառայության մրցույթային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկել  Վարդենիս համայնքի ավագանու անդամներ` Արման Մաթևոսյանին, Սաթենիկ Մինասյանին և Դավիթ Շահնազարյանին:

2. Սույն. որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը ներկայացնելով, որ անհրաժեշտություն կա ձևավորելու համայնքային ծառայության մրցույթային և ատեստավորման հանձնաժողով և այդ հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկված լինեն ավագանու անդամներ, ուստի առաջարկեց, որ մեծ խմբակցությունները առաջադրեն ավագանու 2 անդամի, իսկ փոքր խմբակցությունը 1 անդամի։
Ելույթ ունեցավ <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ղեկավար Նաիրա Մանուչարյանը և առաջարկեց իրենց խմբակցության կողմից առաջադրել 3 ավագանու անդամի, ինչին ի պատասխան համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը ասեց, որ պետք է շարժվել սահմանված  կարգով՝ մեծ խմբակցությունները 2-ական անդամ, իսկ փոքրը՝ 1։
Հարցը դրվեց քվեարկության՝ արդյունքում 14 կողմ 0դեմ 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ համայնքի ղեկավարի առաջարկությունը համարվեց ընդունված։
Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Վարդան Մարգարյանը՝ հ
ամայնքային ծառայության մրցույթային և ատեստավորման հանձնաժողովի կազմում որպես <<Միասնական Վարդենիս>> խմբակցության թեկնածու առաջարկեց Դավիթ Շահնազարյանին։
Ելույթ ունեցավ ավագանու անդամ Սևակ Սիմոնյանը և ներկայացրեց, որ <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության կողմից  համայնքային ծառայության մրցույթային և ատեստավորման հանձնաժողովի կազմում թեկնածու չի առաջադրվում։
ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Կարեն Մկրտչյանը և ներկայացրեց, որ <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցության կողմից համայնքային ծառայության մրցույթային և ատեստավորման հանձնաժողովի կազմում առաջադրվում են ավագանու անադմներ Արման Մաթևոսյանի և Սաթենիկ Մինասյանի թեկնածությունները։
Հարցը դրվեց քվեարկության արդյունքում 14 կողմ 0 դեմ 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատվեց առաջադրված թեկնածուների համայնքային ծառայության մրցույթային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկելու հարցը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner