|
ՆԱԽԱԳԻԾ
|
04 հունիսի 2025 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՈՎԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԿԱՊՏԱԺԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ 03․10․2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 95 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 19 մարտ 2015 թվականի N 596 որոշմամբ հաստատված կարգը և <<ԿԻՐ-ՔԱՐ>> ՍՊԸ տնօրենի Ա. Ղազարյանի 03.06.2025 թվականի Ե-31-25 գրությունը ՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանին Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի խմելու ջրի կապտաժի վերակառուցման աշխատանքներին տրված 03.10.2024 թվականի թիվ 95 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգել 3 ամսով մինչև 03․09․2025 թվականը:
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողոգտագործման և հողաշինության բաժնի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Կամո Զարոյան Արտյոմ Մկրտչյան |
|
|
|