Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 4
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28)-րդ կետով, և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի:
2.Հաստատել միկրոավտոբուսների համար ուղերթը յուրաքանչյուր 1 կմ համար  25 ՀՀ դրամ։ Ուղերթի գումարի 95 700/իննսունհինգ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամը գերազանցելու դեպքում վճարել գերազանցված գումարի չափով, եթե ոչ վճարել համաձայն հաստատված ուղերթի նվազագույն չափի՝ 95 700 /իննսունհինգ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ: 

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ներկայացնելով՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ հարցը, նշելով որ կատարվել են փոփոխություններ: Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը նշեց որ կրճատվել է երկու 0,5 հավաքարարի հաստիք, փոխարենը ավելացվել 1 հաստիք ավտոմեքենաների շահագործման տեսուչ, ինչպես նաև նշեց որ փոփոխություն է կատարվել միկրովտաբուսների վարորդների աշխատավարձի հետ կապված, սահմանված է եղել 180 000 ՀՀ դրամ, սակայն հաշվի առնելով միկրոավտոբուսնեի քիչ շահագործումը նպատակահարմար է կատարել փոփոխություն և սահմանել նվազագույն աշխատավարձ՝  միաժամանակ ուղերթ կատարելիս յուրաքանչյուր 1 կմ համար հաշվարկել 25 ՀՀ դրամ, եթե գումարը գերազանցում է 95 700 ՀՀ դրամը վճարել գերազանցված գումարը, եթե ոչ վճարել նվազագույնը: <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը առաջարկությամբ հանդես եկավ նշելով, որ վարչական պաշտոններում և համայնքային ծառայողների աշխատավարձը բարձրացվել է ոչ համաչափ, առաջարկեց  աշխատավարձը բարձրացնել բոլորին 20%-ի չափով, բացի այդ առաջարկեց նաև ջրմուղագործների 13 հաստիքը ավելացնել դարձնել 14 հաստիքային միավոր Գեղամասար բնակավայրի համար հաշվի առնելով գյուղի առջև ծառացած խնդիրները:  Ելույթով հանդես եկավ <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամ Հայկ Երանոսյանը և պաշտպանեց Շահնազարյանի առաջարկությունը: Առաջարկությամբ հանդես եկավ <<Ահարոն Խաչատրյան դաշինք>> խմբակցության անդամ Կարեն Մկրտչյան, նշեց որ նշված հարցի քվեարկությունը հետաջգվի որոշ ժամանակով մինչև ֆինանսիստները կատարեն վերահաշվարկ, որից հետո նոր կորոշվի թե ինչ տոկոսադրույքով կբարձրացվի աշխատավարձերը և հայտարարվեց ընդմիջում: Ընդմիջումից հետո <<Միասնական Վարդենիս>> խմբակցության անդամ Վարդան Մարգարյանը և <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամ Մելանյա Եփրեմյանը դուրս եկան նիստերի դահլիճից և չմասնակցեցին հետագա քննարկմանը: Ընդմիջումից հետո համայնքի ղեկավարը Ահարոն Խաչատրյանը ներկայացրեց  ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից կատարված նոր հաշվարկները: Հարցը դրվեց քվեարկության արդյունքում 17 կողմ, 2 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը ընդունվեց:

 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner