Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 81
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N 81
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ ԵՎ ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի  6-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է.

 

1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս  համայնքում 2022 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին դասարան հաճախող երեխաների համար  պայուսակներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով Վարդենիսի համայնքի բյուջեից տրամադրել  3․765․000 (երեք միլիոն յոթ հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը՝ նշելով, որ 24․08․2022թ․ դրությամբ գրանցված առաջին դասարան հաճախող երեխաների թիվը 460 է (մինչև 2022թ․ օգոստոսի 31-ը ժամանակ կա գրանցվելու, ուստի առաջարկվեց ծախսը կատարել 500 երեխայի հաշվով), որոնց համար պայուսակներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով առաջարկեց Վարդենիսի համայնքապետարանի կողմից, որպես աջակցություն բյուջեի ընդհանուր բնույթի այլ ծառայություններ ծախսերից  3․765․000 (երեք միլիոն յոթ հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ նախատեսել մրցույթային կարգով գնում կատարելու համար։ 
Հարցը դրվեց քվեարկության արդյունքում  կողմ՝ 24, դեմ՝ 0,  ձեռնպահ՝ 0  ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված։

Համայնքի ղեկավար Ա․ խաչատրյանը 13։45-ին հայտարարեց  15 րոպե ընդմիջում։
Համայնքի ղեկավար Ա․ խաչատրյանը 14։00-ին հայտարարեց նիստը շարունակելու մասին։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner