Ղեկավարվելով ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին՝ 1.Համայնքային սեփականություն հանդիսացող Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցի 76/1 հասցեի՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբեկտների նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության 1.8898հա հողամասը (սեփականության իրավունքի վկայական՝ 02112023-05-0076)՝ համայնքի աղբահանություն իրականացնելու համար անհատույց և անժամկետ օգտագործման տրամադրել ՙՙՎարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում՚՚ ՀՈԱԿ-ին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |