Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 09 հունիսի 2005 թվականի N 825-Ն որոշումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-064-0104-0001 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,015 հա արոտավայրը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Մաքենիս բնակավայրի 05-064-0104-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,015 հա արոտավայրը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Կատարել իրավունքի պետական գրանցում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: