Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 48
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 48
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈԹՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՉՈՐՍ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ, 42-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում պետական հոգածությամբ կառուցված չորս բնակելի տների սեփականատերերի դիմում-խնդրանքները և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը՝  ավագանին որոշում է.

1. Թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին Սոթք բնակավայրում 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո կառուցված թվով 4 անհատական բնակելի տների ավարտական ակտերի և պետական գրանցումների համար սահմանված տուրքերը համապատասխանաբար՝ 80000 (ութսուն հազար) և 96000 (ինսունվեց հազար) ՀՀ դրամները վճարել Վարդենիս համայնքի բյուջեից:

 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(226.00 Կբ)
(281.05 Կբ)
(258.94 Կբ)
(300.65 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը և առաջարկեց հաշվի առնելով նշված բնակիչների դիմում-խնդրանքը և նկատի ունենալով նրանց սոցիալական վիճակը՝ տալ թույլտվություն՝ Սոթք բնակավայրում 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո կառուցված թվով 4 անհատական բնակելի տների ավարտական ակտերի և պետական գրանցումների համար սահմանված տուրքերը համապատասխանաբար՝ 80 հազար և 96 հազար ՀՀ դրամները, վճարել Վարդենիս համայնքի բյուջեից: Քաղաքացիների դիմումները կցված են ներկայացված նախագծին։

Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 17 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner