Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ, 42-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում պետական հոգածությամբ կառուցված չորս բնակելի տների սեփականատերերի դիմում-խնդրանքները և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ ավագանին որոշում է. 1. Թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին Սոթք բնակավայրում 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո կառուցված թվով 4 անհատական բնակելի տների ավարտական ակտերի և պետական գրանցումների համար սահմանված տուրքերը համապատասխանաբար՝ 80000 (ութսուն հազար) և 96000 (ինսունվեց հազար) ՀՀ դրամ՝ վճարել Վարդենիս համայնքի բյուջեից:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |