Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 -րդ հոդվածի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1․ Վարդենիս համայնքի ավագանու 2023թ․ մայիսի 30-ի <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 79-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ <<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ում կատարել փոփոխություն՝ 45-րդ կետը հանել, 46-րդ կետում 0.5 միավոր բակապահը փոխարինել 1 միավորի, ինչպես նաև կատարել հաստիքի փոփոխություն` 39-րդ կետում 0.5 միավոր բանվորը կարդալ 0.25 միավոր, իսկ 40-րդ կետում 0.5 միավոր բանվորը կարդալ 0.75 միավոր բառերով:
|