Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի ապրիլի 8-ի N 280-Ա հրամանի դրույթներով, հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները՝ որոշում եմ․
1․Հաստատել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի պաշտոնական կայքի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2․Վարդենիս համայնքի պաշտոնական կայքի վարման պատասխանատու նշանակել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Ժաննա Գևորգյանին:
3․Ուժը կորցրած ճանաչել Վարդենիս համայնքի ղեկավարի 10 օգոստոսի 2015 թվականի <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնական կայքի վարման կարգը հաստատելու մասին>> N 175-Ա և 10 օգոստոսի 2015 թվականի <<Վարդենիսի քաղաքային համայնքի պաշտոնական կայքի վարման պատասխանատու նշանակելու մասին>> N 176-Ա որոշումները։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։