Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 51
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 51
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Աշխարհագրական անվանումների մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ կետի, համայնքի ղեկավարի առաջարկությունը և հիմք ընդունելով 10.05.2024 թվականի հանրային քննարկման արձանագրությունը համայնքի ավագանին որոշում է՝.

1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ բնակավայրի 2-րդ փողոց  անվանակոչել Արցախյան 1-ին պատերազմում զոհված Լեռնիկ Ղազարյանի անվամբ:

2.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ բնակավայրի 4-րդ փողոց  անվանակոչել Արցախյան 1-ին պատերազմում զոհված Կամո Հովհանյանի անվամբ:

3.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ բնակավայրի 1-ին փողոց  անվանակոչել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սամո Ղազարյանի անվամբ:

4.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ բնակավայրի 3-րդ փողոց  անվանակոչել Արցախյան 1-ին պատերազմում զոհված Արշակ Սարգսյանի անվամբ:

5.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ բնակավայրի 5-րդ փողոց  անվանակոչել Արցախյան 1-ին պատերազմում զոհված Սեյրան Սարոյանի անվամբ:

6. Հանձնարարել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին ապահովել որոշման կատարումը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.96 Մբ)
(23.50 Մբ)
(3.34 Մբ)
(2.84 Մբ)
(7.49 Մբ)
(1.25 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ Վարդենիս համայնքի Նորակերտ բնակավայրում զոհված զինծառայողների հարազատների նախաձեռնությամբ և Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի աջակցությամբ անցկացվել է հանրային քննարկում՝ Նորակերտ բնակավայրի փողոցները Հայրենիքի համար նահատակված հայորդիների անունով անվանակոչելու մասին: Հաշվի առնելով հանրային լսման արդյունքները, և  մեծագույն հարգանք ունենալով զոհված հերոսների ծնողների հանդեպ, մենք հավերժ պարտավոր ենք վառ  պահել մեր հայրենիքի համար նահատակված եղբայրների հիշատակը, առաջարկում եմ Վարդենիս համայնքի Նորակերտ բնակավայրի

2-րդ փողոցը  անվանակոչել Արցախյան 1-ին պատերազմում զոհված  Լեռնիկ Ղազարյանի անվամբ:

Բոլոր պահանջվող փաստաթղթերը կցված են նախագծին:

4-րդ փողոցը  անվանակոչել Արցախյան 1-ին պատերազմում զոհված Կամո Հովհանյանի անվամբ:

1-ին փողոցը  անվանակոչել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սամո Ղազարյանի անվամբ:

3-րդ փողոցը  անվանակոչել Արցախյան 1-ին պատերազմում զոհված Արշակ Սարգսյանի անվամբ:

5-րդ փողոցը  անվանակոչել Արցախյան 1-ին պատերազմում զոհված Սեյրան Սարոյանի անվամբ:

Հանձնարարել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին՝ ապահովել որոշման կատարումը:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner