Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19 մարտ 2015 թվականի N 596 որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Վարդան Սամվելի Մովսեսյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Թույլատրել` Վարդան Սամվելի Մովսեսյանին Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի Շահումյան փողոց 26 հասցեում գոյություն ունեցող բնակելի տան պատշգամբի վերակառուցում և անավարտ շինության կառուցում:
2.Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին` սահմանված կարգով եռօրյա ժամկետում շինարարության թույլտվության օրինակները ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: