Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`
հիմնական օբյեկտների համար` ա) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար`Վարդենիս քաղաքում 15000 դրամ.գյուղական բնակավայրերում 5000 դրամ:
բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար` բա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` Վարդենիս քաղաքում 30000 դրամ.գյուղական բնակավայրերում10000 դրամ: բբ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար`Վարդենիս քաղաքում 40000 դրամ.գյուղական բնակավայրերում 12000 դրամ:,
բգ) 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ ,Վարդենիս քաղաքում 50000 դրամ.գյուղական բնակավայրերում 15000 դրամ: բդ) 3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ Վարդենիս քաղաքում 100000 դրամ.գյուղական բնակավայրերում 30000 դրամ:
ոչ հիմնական շինությունների տեղադրման համար` գ) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` Վարդենիս քաղաքում 3000 դրամ.գյուղական բնակավայրերում 1000 դրամ: դ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` Վարդենիս քաղաքում 5000 դրամ.գյուղական բնակավայրերում 1500 դրամ:
2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն`Վարդենիս քաղաքում 3000 դրամ.գյուղական բնակավայրերում 1000 դրամ: բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերը, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով. գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը: 3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է Վարդենիս քաղաքում 5000 դրամ.գյուղական բնակավայրերում 1500 դրամ:
4. Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է`
1) ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝տի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝
ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում 5000 դրամ.գյուղական բնակավայրերում 2500 դրամ: բ.26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 1Վարդենիս քաղաքում 10000 դրամ.գյուղական բնակավայրերում 3000 դրամ: գ. 51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ ,Վարդենիս քաղաքում 13000 դրամ.գյուղական բնակավայրերում 4000 դրամ: դ. 101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում՝ 20000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 6000 դրամ: ե.201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում ,Վարդենիս քաղաքում՝ 30000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 9000 դրամ: զ.501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում՝ 100 000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 30000 դրամ:
2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝ ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում 5000 դրամ.գյուղական բնակավայրերում 2500 դրամ: բ.26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 1Վարդենիս քաղաքում 10000 դրամ.գյուղական բնակավայրերում 3000 դրամ: գ. 51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ ,Վարդենիս քաղաքում 13000 դրամ.գյուղական բնակավայրերում 4000 դրամ: դ. 101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում՝ 20000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 6000 դրամ: ե.201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում, Վարդենիս քաղաքում՝ 30000 դրամ, գյուղական բնակավայրերում՝ 9000 դրամ:
զ.501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում՝ 100 000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 30000 դրամ: Է. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար 350 դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար., ը. համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար 30 000 դրամ, թ. քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ, սահմանված կարգին համապատասխան, տնային կենդանիներ պահելու թույլտվության համար 5000 դրամ. ժ. համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար 100 000դրամ. ի. համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար. օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար՝ 10 000 դրամ լ. համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար. օրացուցային տարվա համար՝ 500 000 դրամ խ. համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար.
1. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 2 500 000 դրամ 2. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 5 000 000 դրամ 3. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 7 000 000 դրամ 4. 10 հա ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 10 000 000 դրամ կ. համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ 300 000 դրամ
հ. համայնքի տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար
5. Համայնքի տարածքում`
ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար 50 դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար. բ) հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 100,000 դրամ. գ) խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 20000 դրամ.
6. Համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է՝
հիմնական շինությունների ներսում՝
ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում 5000 դրամ.գյուղական բնակավայրերում 2500 դրամ: բ.26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում 10000 դրամ.գյուղական բնակավայրերում 3000 դրամ: գ.51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ ,Վարդենիս քաղաքում 13000 դրամ.գյուղական բնակավայրերում 4000 դրամ: դ.101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում՝ 20000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 6000 դրամ: ե.201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում ,Վարդենիս քաղաքում՝ 30000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 9000 դրամ: զ. 501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում՝ 100 000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 30000 դրամ:
ոչ հիմնական շինությունների ներսում՝
ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում 1000 դրամ.գյուղական բնակավայրերում 500 դրամ: բ.26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում 2000 դրամ.գյուղական բնակավայրերում 1000 դրամ: գ.51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ ,Վարդենիս քաղաքում 3000 դրամ.գյուղական բնակավայրերում 1500 դրամ: դ.101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում՝ 4000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 2000 դրամ: ե.201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում ,Վարդենիս քաղաքում՝ 5000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 2500 դրամ: զ. 501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ Վարդենիս քաղաքում՝ 10 000 դրամ.գյուղական բնակավայրերում՝ 5000 դրամ:
6. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա համար Վարդենիս քաղաքում՝ 20000 դրամ.գյուղական բնակավայրերում՝1000 դրամ:
7. Համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`
ա) առևտրի օբյեկտների համար` 30 000 դրամ. բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50 000 դրամ. գ) բաղնիքների (սաունաների) համար` 150 000 դրամ. դ) խաղատների կազմակերպման համար` 1 000 000 դրամ. ե) շահումով խաղերի կազմակերպման համար` 500 000 դրամ. զ) վիճակախաղերի կազմակերպման համար` 150 000 դրամ:
8. Համաքաղաքային կանոններին համապատասխան քաղաքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 0 դրամ:
9. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝ ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 1000 դրամ. բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 3000 դրամ. գ) այլ արտաքին գովազդի համար` 1000 դրամ. դ) մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը` ծխախոտի արտաքին գովազդի համար` 3000 դրամ. ե) սոցիալական գովազդի համար՝ 0 դրամ: զ). Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդի դատարկ գովազդային վահանակների մեկ քառակուսի մետրի դիմաց սահմանվում է տեղական տուրքը տվյալ համայնքում օրենքով նախատեսված կարգով այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով: Է). Եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը, ապա համապատասխան բյուջե պետք է վճարի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար օրենքով նախատեսված կարգով տվյալ համայնքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ը՝ այդ գովազդի մակերեսին համապատասխան:
10. Համայնքի տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 250000 Հայաստանի Հանրապետության դրամ: 11. Համայնքի տարածքում մասնավոր գերեզմանատան շահագործման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա համար՝ ա)3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 2.500.000 Հայաստանի Հանրապետության դրամ. բ) 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամ. գ) 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 7.000.000 Հայաստանի Հանրապետության դրամ.
դ) 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 10.000.000 Հայաստանի Հանրապետության դրամ
12.Վարդենիսի համայնքապետարանի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության մատուցված ծառայությունների համար փոխհատուցման վճար սահմանել աճուրդների կազմակերպման համար՝ բնակավայրերի համար 5 000 /հինգ հազար/ ՀՀ դրամ, քաղաքի համար 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ, մրցույթների կազմակերպման համար՝ 2 000 /երկու հազար/ ՀՀ դրամ>>:
13․Վարդենիս համայնքում աղբահանության դրույքաչափ սահմանել՝ յուրաքանչյուր ամիս ա) Բնակելի նշանակության շենքերում և շինություններում ըստ հասցեի հաշվառում ունեցող բնակչի մեկ շնչի համար 50 ՀՀ դրամ․ բ)Առևտրի, հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով /1քմ-ի համար/ 50 ՀՀ դրամ․ գ)Հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործողություն իրականացնող հասարակական շինությունների 1 քմ-ի համար 20 ՀՀ դրամ․ դ)Արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների 1 քմ-ի համար 10 ՀՀ դրամ․ ե)Կրթական, մշակույթային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների 1 քմ-ի համար 10 ՀՀ դրամ․
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում սահմանվում է տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.
1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.3000 դրամ
2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. ֆիզիկական անձանց համար 20․000 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց և հասարակական կառուցապատում իրականացնելու համար 40․000դրամ։
3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. ֆիզիկական անձանց համար 20․000 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց և հասարակական կառուցապատում իրականացնելու համար 40․000դրամ։
4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. 2000 ՀՀ դրամ։
5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. 5000 ՀՀ դրամ:
6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. 25000 ՀՀ դրամ։
7) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը համայնքի ավագանին սահմանում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում.
8) ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի.
9) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով.
10) համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. 20000 ՀՀ դրամ։
11) համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. 300 ՀՀ դրամ։
12) համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար փոխհատուցման վճար. 500 ՀՀ դրամ։
13) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ փոխհատուցման վճարի չափով.
14) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. 500 ՀՀ դրամ։
15) համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող՝ համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. 1000 ՀՀ դրամ:
16) Վարդենիս համայնքում աղբահանության դրույքաչափ սահմանել՝ յուրաքանչյուր ամիս
ա) Բնակելի նշանակության շենքերում և շինություններում ըստ հասցեի հաշվառում ունեցող բնակչի մեկ շնչի համար 50 ՀՀ դրամ․ բ)Առևտրի, հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով /1քմ-ի համար/ 50 ՀՀ դրամ․ գ)Հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործողություն իրականացնող հասարակական շինությունների 1 քմ-ի համար 20 ՀՀ դրամ․ դ)Արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների 1 քմ-ի համար 10 ՀՀ դրամ․ ե)Կրթական, մշակույթային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների 1քմ-ի համար 10 ՀՀ դրամ։ Զ)Շինարարների կողմից արտադրված շինարարական աղբի համար՝ կառուցվող օբյետի պայմանագրով սահմանված արժեքի 0,2 տոկոսի չափով:
14․Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 3000 ՀՀ դրամ
15․Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, սպորտի և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար 3000 ՀՀ դրամ․ ա)<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի համար 1500 ՀՀ դրամ․
16․Համայնքային անասնաբույժի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների վճարները համաձայն հավելված 1-ի։
17. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |