Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար Ա. Խաչատրյանը.
2024թ. առաջին եռամսյակի եկամուտը 1,429,356,800 (մեկ միլիարդ, չորս հարյուր քսանինը միլիոն, երեք հարյուր հիսունվեց հազար, ութ հարյուր) Հ/Դ պլանի դիմաց փաստացի կատարվել է 844,267,100 (ութ հարյուր քառասունչորս միլիոն, երկու հարյուր վաթսունյոթ հազար, հարյուր) Հ/Դ կամ 59,1 տոկոս:
Սեփական ամրակցված եկամուտների առաջին եռամսյակի պլանը 129,993,100(հարյուր քսանինը միլիոն, ինը հարյուր իննսուներեք հազար, հարյուր) Հ/Դ-ից փաստացի կատարվել է 102,918,100 (հարյուր երկու միլիոն, ինը հարյուր տասնութ հազար, հարյուր) Հ/Դ կամ 99,2 տոկոս:
Ծախսային մաս
2024թ. առաջին եռամսյակի ծախսերը պլանավորված է 1,464,907,000 (մեկ միլիարդ, չորս հարյուր վաթսունչորս միլիոն, ինը հարյուր յոթ հազար) Հ/Դ, որի դիմաց փաստացի կատարվել է 586,147,300 (հինգ հարյուր ութսունվեց միլիոն, հարյուր քառասունյոթ հազար, երեք հարյուր) Հ/Դ:
Վարչական բյուջեի առաջին եռամսյակի ծախսերի պլանը 643821,0 (վեց հարյուր քառասուներեք միլիոն ութ հարյութ քառասունմեկ) Հ/Դ դիմաց փաստացի կատարվել է 326,780,2 (երեք հարյուր քսանվեց միլիոն, յոթ հարյուր ութսուն հազար, երկու հարյուր) Հ/Դ:
Կատարողականի վերաբերյալ ավելի մանրամասն կներկայացնի Սեյրան Գրիգորյանը:
2024թ 1-ին եռամսյակի կատարողականի վերաբերյալ
բացատրագիր
Վարադենիս համայնքի 2024թ բյուջեի առաջին եռամսյակում նախատեսված 1429356.8հ/դ եկամուտների պլանի դիմաց փաստացի կատարվել է 844267.1հ/դ կամ բյուջեն կատարվել է 59.1տոկոսով:
Սեփական ամրացված եկամուտների 1-ին եռամսյակի պլանը կազմում է 129993.1հ/դ , որի դիմաց փաստացի մուտքը կազմել է 102918.1հ/դ կամ կատարվել է 79.2 տոկոսով:
Եկամուտներից հիմնականում թերակատարվել են պետական բյուջեից կապիտալ ծախսերի համար նախատեսված սուբվենցիոն մուտքերը՝ կապալառու որոշ շինարարների կողմից կատարված աժխատանքների ավարտական ակտերը պատրաստ չլինելու պատճառով: Սուբվենցիաններ կապիտալ ծախսերի համար նախատեսված ֆինանսավորվելիք 773035.8հ/դ պլանի դիմաց փաստացի ֆինանսավորվել է 227944.0հ/դ:
Վարչական բյուջեի 1ին եռամսյակի պլանը կազմում է 816872.3հ/դ փաստացի կատարվել է 743193.7հ/դ կամ 91.0տոկոս:
Սեփական ամրացված եկամուտներից հիմնականում թերակատարվել են անշարժ գույքի հարկը՝ որը կատարվել է 35.5տոկոսով և հողի վարձակալության վճարները,որը կատարվել է 71.2տոկոսով:
Ծախսային մաս
Վարդենիս համայնքի 2024թ ընդհանուր բյուջեի առաջին եռամսյակի ծախսերը պլանավորվել էին 1464907.0հ/դ ,փաստացի ծախսվել է 586147.3հ/դ,իսկ վարչական բյուջեի 1-ին եռամսյակի մասով ծախսերի 643821.0հ/դ պլանի դիմաց փաստացի ծախսը կազմել է 326780.2հ/դ:
Ծախսերի տեսակարար կշռում հիմնականը շարունական ծախսերն են՝ Ապարատի, ՀՈԱԿ-ների և բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերը:
1.Աշխատավարձ ծախսերը կազմել են 116982.1հ/դ
2. Էներգետիկ ծախսերն են 21740.4 հ/դ
3.Կոմունալ ծախսերը 50455.0հ/դ որը Կոմունալ սպասարկում և բարեկարգման ծախսերն են որից շուրջ 40000.0հ/դ աշխատավարձն է:
4.Ընդհանուր բնույթի այլ ծախսերը 119377.4հ/դ, Վերջին երկու ծախսերը
ՀՈԱԿ-ների պահպանման ծախսերն են:
Ֆոնդային բյուջեի հիմնական ծախսերը Սուբվենցիոն ծախսերն են
1. 2024թ Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծախսերը 5402.5հ/դ:
2.Ասֆալտապատման աշխատանքների համար ծախսվել է 67636.1հ/դ
3.Ոռոգման ցանցի կառուցման և վերանորոգման համար ծախսվել է 8415.1հ/դ
4.Խմելու ջրագծերի կառուցման աշխատանքների համար ծախսվել է 133640.5հ/դ
5.Լիզինգների վարձավճարների ծախսերը 5088.9հ/դ
Պահպանման ծախսերի կազմում ներառվել են նաև կապի ծառայության ծախսերը, Մեքենաների ապահովագրական ծախսերը, գործուղման ծախսերը, համակարգչային ծառայության ծախսերը, մասնագիտական ծառայության ծախսեը: Առարկություններ և առաջարկություններ չեղան:
24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|