Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 3
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով,  և <<Բյուջետային համակարգի  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի  առաջարկը` համայնքի ավագանին որոշում է.

1.Քննարկել և հաստատել Վարդենիս համայնքի 2025թ. բյուջեն:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(136.02 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ Վարդենիս համայնքի 2025 թվականի բյուջեի եկամուտները կազմում է 5915830.7 /հինգ միլիարդ ինն հարյուր տասնհինգ միլիոն ութ հարյուր երեսուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ, որից վարչական բյուջեի եկամուտները կազմում են՝ 2922511.3 /երկու միլիարդ ինն հարյուր քսաներկու միլիոն հինգ հարյուր տասնմեկ հազար երեք հարյուր դրամ/, ֆոնդային մասի եկամուտները 3850072.8 /երեք միլիարդ ութ հարյուր հիսուն միլիոն յոթանասուներկու հազար ութ հարյուր դրամ/։

2025 թ․ բյուջեի ծախսային մասը կազմում է  6596186.5 /վեց միլիարդ հինգ հարյուր իննսունվեց միլիոն հարյուր ութսունվեց հազար հինգ հարյուր դրամ/, որից վարչական բյուջեն կազմում 2922511.3 /երկու միլիարդ ինն հարյուր քսաներկու միլիոն հինգ հարյուր տասնմեկ հազար երեք հարյուր դրամ/, իսկ ֆոնդայինը՝ 4530428.6 /չորս միլիարդ հինգ հարյուր երեսուն միլիոն չորս հարյուր քսանութ հազար վեց հարյուր դրամ/։ Տարեսկզբի մնացորդը 680355.8 /վեց հարյուր ութսուն միլիոն երեք հարյուր հիսունհինգ հազար ութ  հարյուր / դրամ, որը կուղղվի ֆոնդային բյուջեի դեֆիցիտի ծածկմանը:

Ավելի մանրամասն ներկայացրեց ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ՝ Սեյրան Գրիգորյանը:

Ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը հարց ուղղեց փոփոխություն կա արդյո՞ք հաստատված բյուջեի նախագծի և հիմա ներկայացված բյուջեի մեջ, որին ի պատասխան Կարեն Մկրտչյանը նշեց, որ  գուքահարկի մասով 22 միլիոն ավելացել է, քանի որ ավելացել են մեքենաները, անշարժ գուքի կադաստրային արժեքներն են փոխվել և տեղական տուրքերը ևս ավելացել են: Դավիթ Շահնազարյանը իր խոսքում նշեց, որ քաղաքացիների հարկային բեռի ավելանալը համայնքի և ավագանիների որոշման արդյունքում չի եղել, այլ դա համընդհանուր է և վերաբերվում է ամբողջ հանրապետությանը: Դավիթ Շահնազարյանը նշեեց որ անհրաժեշտ է բյուջեի նախածին կցել բնակավայրերի ելակետային թվերը:

Այլ առաջարկություններ և առարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner