Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը նշելով, որ է դիմել <<Անդրանիկ>> ֆուտբոլային ակումբ>> ՀԿ-ի նախագահ Վարթան Նազերյանը՝ Վարդենիսի մարզադպրոցը անհատույց՝ 30 տարով, <<Անդրանիկ>> ֆուտբոլային ակումբ>> ՀԿ-ին տրամադրելու համար։ Այժմ <<Անդրանիկ>> ֆուտբոլային թիմը իր տնային խաղերը իրականացնում է այլ համայնքում՝ վարձակալած մարզադաշտում, քանի որ մեր մարզադաշտը չի համապատասխանում ստանդարտներին և շենքը գտնվում է վթարային վիճակում, որի համար կա համապատասխան փորձագետների եզրակացությունը։
Նշեմ, որ Վարդենիսի <<Անդրանիկ>> ֆուտբոլային թիմը հանրապետությունում հասել է բարձր ցուցանիշների՝ գրավելով բարձր հորիզոնականներ, որում իր ներդրումն է ունեցել նաև <<Անդրանիկ>> ֆուտբոլային ակումբ>> ՀԿ-ն։ Նշեմ նաև, որ անհատույց տրամադրման դեպքում ՀԿ-ն առաջիկա 5 տարիների ընթացքում պատրաստ է կատարել 1 միլիոն դոլլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում՝ կառուցելու մարզահամալիրի շենք և մարզադաշտի արհեստական խոտածածկ, որը ներկայացված է նախագծում՝ էսքիզային տեսքով, ինչպես նաև <<Անդրանիկ>> ֆուտբոլային թիմը իր տնային խաղերը կիրականացնի մարզադահլիճում, որն էլ զարկ կտա համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Համաձայն Ձեզ ներկայացված նախագծի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի․ նշված մարզադաշտը տրամադրելու դեպքում ՀԿ-ն պարտավորվում է․ Վարդենիս համայնքում իրականացվող միջոցառումների ժամանակ անհրաժեշտության դեպքում մարզադաշտը տրամադրել համայնքին՝ միջոցառում իրականացնելու համար: Ինչպես նաև <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մարզադպրոց>> ՀՈԱԿ-ը հաստատված ժամանակացույցով իր գործունեությունը կծավալի մարզադաշտում, իսկ ներդրումներ չիրականացնելու դեպքում՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ մարզադաշտը հետ կվերադարձվի Վարդենիս համայնքին:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|