Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 196
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 106
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 106
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 29 ՄԱՅԻՍԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ <<ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՆԱԻՐԱ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ MERCEDES-BENZ C 280 ՄԱԿՆԻՇԻ 36GF081 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 83-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներիՀայաստանի Հանրապետության <<Հարկային օրենսգրքի>> 245-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը՝  համայնքի ավագանին որոշում է․ 

1.Վարդենիս համայնքի ավագանու 29 մայիսի 2025 թվականի <<Վարդենիս համայնքի բնակիչ  Նաիրա Առուստամյանին պատկանող MERCEDES-BENZ C 280 մակնիշի 36GF081  պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի կուտակված ապառքը օրենքով սահմանված կարգով մասնակի զիջելու մասին>>N 83-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման հիմնական մասը շարադրել նոր խմբագրությամբ․

Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Նաիրա Առուստամյանին պատկանող  MERCEDES-BENZ C 280 մակնիշի 36GF081  պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 368146/երեք հարյուր վաթսունութ հազար մեկ հարյուր քառասունվեց / ՀՀ դրամ ապառքը օրենքով սահմանված կարգով ամբողջությամբ զիջել: 

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.16 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ հաշվի առնելով քաղաքացի Նաիրա Առուստամյանի խնդրանքը՝ առաջարկում է <<Վարդենիս համայնքի ավագանու 29 մայիսի 2025 թվականի բնակիչ Նաիրա Առուստամյանին պատկանող MERCEDES-BENZ C 280 մակնիշի 36GF081  պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի մասնակի զիջման>> մասին N 83-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և օրենքով սահմանված կարգով ամբողջությամբ զիջել երեք հարյուր վաթսունութ հազար մեկ հարյուր քառասունվեց ՀՀ դրամ ապառքը, քանի որ մեքենան մնացել է Արցախի Հանրապետությունում և վերադարձման ենթակա չէ:

Հարցի վերաբերյալ առաջարկություններ և առարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner