|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 դեկտեմբերի 2024 թվականի N 1039-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 13-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ 12․07․2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 64 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 19 մարտ 2015 թվականի N 596 որոշմամբ հաստատված կարգը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանին Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքների համար տրված 12․07․2023 թվականի թիվ 64 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգել 3 ամսով՝ մինչև 13.03.2025 թվականը` ավարտական ակտ ստանալու համար:
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողոգտագործման և հողաշինության բաժնի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|