Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ ներկայացնելով օրակարգի հաջորդ հարցը։ Հարցի շուրջ ելույթ ունեցավ <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամ Մուշեղ Շաբոյանը, ով առաջարկեց հաշվի առնել այն փաստը, որ Մհեր Շաբոյանը պատերազմի մասնակից է եղել, ինչպես նաև նշված մեքենան չի շահագործվում։ Համայնքի ղեկավար՝ Ահարոն Խաչատրյանը հաշվի առնելով նշված հանգամանքները, առաջարկեց բացի տույժը զիջել նաև մայր գումարից 30%-ի չափով։ Հարցի շուրջ առաջարկություններ և առարկություններ չեղան, հարցը դրվեց քվեարկության։ 19 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։
|