Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 128
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 128
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 05-005-0230-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ 2,76774ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՑ 0,08 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ <<ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ>> ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2020թվականի հունիսի 18-ի դրույթներով,<<Հայաստանի Հանրապետության կառավարության>>2011թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն, <<Տեղական    ինքնակառավարման   մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, հիմք ընդունելով  «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի տնօրեն Ռ․ Խլոյանի նախագծման թույլտվության հայտը` համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող (ծածկագիր 05-005-0230-0002) 2,76774հա բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասից 0,08հա հողամասի նշանակությունը  փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման եվ այլ արտադրական նշանակության հողերի գյուղատնտեսական արտադրական՝ ջերմոց կառուցելու համար: 

2.Կառուցապատման  հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.86 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը նշեց, որ Վարդենիսի համայնքապետարան է դիմել «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Խլոյանը, խնամքի կենտրոնում ջերմոց կառուցելու համար, սակայն ՊՈԱԿ-ին պատկանող գործառնական նշանակության նշված հողամասում հնարավոր չէ ջերմոց կառուցել, ուստի առաջարկեց 2,76774 հա հողամասից 0,08 հա հողամասի նշանակությունը  փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման եվ այլ արտադրական նշանակության հողերի գյուղատնտեսական արտադրական՝ ջերմոց կառուցելու համար: 

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 20 կողմ 0 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner