Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2020 թվականի հունիսի 18-ի դրույթներով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ավագանու 10 սեպտեմբերի 2024 թվականի N 128-Ա որոշումը՝ որոշում եմ.
1.ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող (ծածկագիր 05-005-0230-0002) 2,76774 հա <<բնակավայրերի>> նպատակային նշանակության <<հասարակական կառուցապատման>> գործառնական նշանակության հողամասից 0,08 հա հողամասի նշանակությունը փոփոխել <<արդյունաբերության, ընդերքօգտագործման եվ այլ արտադրական նշանակության հողերի>>՝ <<գյուղատնտեսական արտադրական>> գործառնական նշանակության՝ ջերմոց կառուցելու համար:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: