Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ սույն թվականի հուլիս 11-ին կայացել է ՀՀԳՄՎՀ-ԳՀԾՁԲ- 24/32 ծածկագրով գնանշման հարցման գնման ընթացակարգ, որում որպես չափաբաժին ներկայացված էր սուբվենցիոն ծրագրերով նախատեսված 11 բազմաբնակարան բնակելի շենքերի տեխնիկական վիճակի մասին եզրակացության ձեռքբերմումը։ Ունեցել ենք ընտրված մասնակից, որի հետ կնքվել է պայմանագիր և համաձայնագիր, սակայն պայմանագրով նախատեսված ժամկետում հաղթող մասնակցի կողմից աշխատանքները չեն ներկայացվել։ Ըստ պահանջվող ընթացակարգի համաձայն Վարդենիս համայնքապետարանը 24․09․2024թ միակողմանի լուծարել է պայմանագիրը։
Որպես կանոն յուրաքանչյուր տարվա մինչև նոյեմբերի 25-ը մարզպետի աշխատակազմ պետք է ներկայացվի սուբվեցիոն ծրագրերի ամբողջական փաթեթը՝ Նախագծանախահաշվային փաստաթղթերը, տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը, փորձաքննության եզրակացության տրամադրումը, ուստի առաջարկում եմ թույլատրել Վարդենիս քաղաքի 11 բազմաբնակարարան բնակելի շենքերի տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը հրատապության հիմքով մեկ անձից գնում կատարել 1 000 000 (մեկ միլիոն) դրամի չափով, առանց որի հնարավոր չէ նախագծանախահաշվային փաստաթղթերի մրցույթ հայտարարելը։
Հարցով հանդես եկավ ավագանու ադամ Հայկ Երանոսյան թե հարցը վերաբերվում է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերին թե՞ 2025 թվականի, որին ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց, որ 2025 թվականի:
Ավագանու անդամ Սաթենիկ Մինասյանը իր խոսքում փոխանցեց քաղաքացիների շնորհակալությունը բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի վերանորոգման և Գայի փողոցի ասֆալտապատման հետ կապված:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
23 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|