Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 139
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 139
ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ 11 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՏԱՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ գնումների մասի օրենքի 23-րդ հոդված 2-րդ ենթակետի և 526-Ն որոշման 23-րդ կետի 5-րդ ենթակետի գ) կետով՝համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

1 Վարդենիս համայնքի 2025թ սուբվենցիոն ծրագրերով նախատեսված Վարդենիս քաղաքի 11 բազմաբնակարարան բնակելի շենքերի  տեխնիկական վիճակի մասին եզրակացության  ձեռքբերման համար  կատարել մեկ անձից գնում 1 000 000 (մեկ միլիոն) դրամի  չափով՝ 1․6․1 գործառնական դասակարգման 4239 տնտեսագիտական հոդվածով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.54 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ սույն թվականի հուլիս 11-ին կայացել է ՀՀԳՄՎՀ-ԳՀԾՁԲ- 24/32 ծածկագրով գնանշման հարցման գնման ընթացակարգ, որում որպես չափաբաժին ներկայացված էր սուբվենցիոն ծրագրերով նախատեսված 11 բազմաբնակարան բնակելի շենքերի տեխնիկական վիճակի մասին եզրակացության ձեռքբերմումը։ Ունեցել ենք ընտրված մասնակից, որի հետ կնքվել է պայմանագիր և համաձայնագիր, սակայն պայմանագրով նախատեսված ժամկետում հաղթող մասնակցի կողմից աշխատանքները չեն ներկայացվել։  Ըստ  պահանջվող ընթացակարգի համաձայն Վարդենիս համայնքապետարանը 24․09․2024թ  միակողմանի  լուծարել է պայմանագիրը։ 

Որպես կանոն յուրաքանչյուր տարվա մինչև նոյեմբերի 25-ը մարզպետի աշխատակազմ  պետք է ներկայացվի սուբվեցիոն ծրագրերի ամբողջական փաթեթը՝ Նախագծանախահաշվային փաստաթղթերը, տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը, փորձաքննության եզրակացության տրամադրումը, ուստի առաջարկում  եմ    թույլատրել Վարդենիս քաղաքի 11 բազմաբնակարարան բնակելի շենքերի տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը հրատապության հիմքով մեկ անձից գնում կատարել  1 000 000 (մեկ միլիոն) դրամի  չափով, առանց որի հնարավոր չէ նախագծանախահաշվային փաստաթղթերի մրցույթ հայտարարելը։

Հարցով հանդես եկավ ավագանու ադամ Հայկ Երանոսյան թե հարցը վերաբերվում է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերին թե՞ 2025 թվականի, որին ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց, որ 2025 թվականի:

Ավագանու անդամ Սաթենիկ Մինասյանը իր խոսքում փոխանցեց քաղաքացիների շնորհակալությունը բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի վերանորոգման և Գայի փողոցի ասֆալտապատման հետ կապված:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

23 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner