Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով և հիմք ընդունելով Անդրանիկ Արտավազդի Հովհաննիսյանի դիմումը (ծնված՝ 03.06.1970թ.), 01.07.2025 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը` ժառանգական գործ՝ 149/2025, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0,11414 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ`որոշում եմ.
1. Արտավազդ Հայկարամի Հովհաննիսյանի ժառանգորդ՝ Վարդանուշ Արամի Հովհաննիսյանին (ծնված՝ 30.12.1941թ.) և համասեփականատերեր՝ Անդրանիկ Արտավազդի Հովհաննիսյանին (ծնված՝ 03.06.1970թ.) և Արմինե Արտավազդի Հովհաննիսյանին (ծնված՝ 01.01.1975թ.) պատկանող Ակունք բնակավայր, Ա. Հովհաննիսյան փողոց 14 հասցեում գտնվող հողամասում 1967 թվականին կառուցված բնակելի տուն՝ 81,40 քմ, հացատուն՝ 52,00 քմ, 1970 թվականին կառուցված խոհանոց՝ 13,10 քմ և 1998 թվականին կառուցված մառան՝ 15,60 քմ մակերեսով շինությունները ճանաչել օրինական, որպես Վարդանուշ Արամի, Անդրանիկ Արտավազդի և Արմինե Արտավազդի Հովհաննիսյանների սեփականություն:
2. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող Ակունք բնակավայր, Ա. Հովհաննիսյան փողոց 14 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0085-0007) բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման 0,11414 հա հողամասը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրանց սեփականություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: