Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 27
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 27


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ-6» ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ Կառավարության 29.12.2011թ.«ՀՀ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1920-Ն որոշման   պահանջները հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտողարի 22/04/2024թ. N02//1576-2024 գրությունը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեիր մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N2-8 եզրակացությունը համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի «Գեղարքունիք-6» միկրոռեգիոնալ (Գեղամասար, Սոթք, Ազատ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Դարանակ, Կախակն, Կութ, Կուտական /Զառիվեր/, Նորաբակ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ բնակավայրեր) մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(4.35 Մբ)
(286.92 Կբ)
(92.90 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ նախորդ հարցի շարունակությունն է  և խոսքը վերաբերվում է Գեղամասար, Սոթք, Ազատ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Դարանակ, Կախակն, Կութ, Կուտական, Նորաբակ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ բնակավայրերի գլխավոր հատակագծերին:

Հարցը դրվեց քվեարկության՝ արդյունքում 25 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Համայնքի ղեկավարը հայտարարեց 30 րոպե ընդմիջում:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner