Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով Աշոտ Վլադիմիրի Ստեփանյանի և Եվգենյա Ռուբենի Առուստամյանի լիազորված անձ՝ Խաչիկ Արմենի Պետրոսյանի դիմումը (ծնված՝ 21.01.2003թ.), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0,27522 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրի 1-ին փողոցի 05-073-0008-0007 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Շատվան բնակավայր, 1-ին փողոց 37 հասցե:
2. Աշոտ Վլադիմիրի Ստեփանյանին (ծնված՝ 30.03.1969թ) և Եվգենյա Ռուբենի Առուստամյանին (ծնված՝ 11.09.1970թ) պատկանող Վարդենիս համայնքի Շատվան բնակավայր, 1-ին փողոց 37 հասցեում՝ 1965 թվականին կառուցված բնակելի տուն՝ 48,80քմ և 65,80քմ, խորդանոց՝ 37,00քմ, մառան՝ 7,70քմ և քանդված շինություն՝ 69,30քմ ճանաչել օրինական որպես Աշոտ Վլադիմիրի Ստեփանյանի և Եվգենյա Ռուբենի Առուստամյանի սեփականություն:
3. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող 05-073-0008-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման 0,27522հա հողամասը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրանց սեփականություն:
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։