Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով Մարտին Պետրոսի Աթանեսյանի դիմումը (ծնված՝ 15.06.1977թ., անձնագիր՝AU 0574292), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0,45589հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Կուտական բնակավայրի 6-րդ փողոցի 05-058-0001-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Կուտական բնակավայր 6-րդ փողոց 30 հասցե:
2. Մարտին Պետրոսի Աթանեսյանին (ծնված՝ 15.06.1977թ) պատկանող Վարդենիս համայնքի Կուտական բնակավայրի 6-րդ փողոցի 30 հասցեում՝ 1970 թվականին կառուցված բնակելի տուն՝ 12,40քմ և 76,10քմ, նկուղ՝ 2,40քմ և 16,00քմ, Ա. Վ. հարթակ՝ 3,60քմ, անասնաշենք՝ 76,90քմ, 1998 թվականին կառուցված ծածկ՝ 18,10քմ ճանաչել օրինական որպես նրա սեփականություն:
3. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող 05-058-0001-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման 0,45589հա հողամասը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրա սեփականություն:
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։