Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19 մարտ 2015 թվականի N 596 որոշմամբ հաստատված կարգը և հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի՝ ի դեմս Սարգիս Բաղինյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Թույլատրել` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կախակն բնակավայրի 3-րդ փողոց 9 հասցեում կառուցել կրթահամալիր:
2.Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին` սահմանված կարգով եռօրյա ժամկետում շինարարության թույլտվության օրինակները ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: