Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասով և <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 26 հոդվածի 1-ին մասի բ) կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճան ունենալու համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և չափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմում ունեցած երկար տարիների աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և դրանց չափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |