Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 17
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N 17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասով և <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 26 հոդվածի 1-ին մասի բ) կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին  համապատասխանող դասային աստիճան ունենալու համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և չափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմում ունեցած երկար տարիների աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և դրանց չափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.26 Կբ)
(17.34 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը` ներկայացնելով օրակարգի 3-րդ հարցը, որի հետ կապված առարկություններ չեղան: Հարցը դրվեց քվեարկության արդյունքում 13 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner