Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին 28 հունիսի 2008 թվականի ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.10.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021 թվականի թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով Հովիկ Գուրգենի Հովակիմյանի դիմումը, 15.04.2025 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը` ժառանգական գործ 88, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ 0,12112 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ.
1. Գուրգեն Համազասպի Հովակիմյանի ժառանգորդ՝ Հովիկ Գուրգենի Հովակիմյանին (ծնված՝ 12.01.1961թ) պատկանող Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Հ. Արզոյան փողոց, 1-ին նրբանցք 12 հասցեում 1961 թվականին կառուցված բնակելի տուն՝ 3,30 քմ և 72,40 քմ, բաց պատժգամբ՝ 30,0 քմ, 1970 թվականին կառուցված անասնաշենք՝ 24,70 քմ, հացատուն՝ 15,20 քմ, սանհանգույց՝ 4,10 քմ, լոգարան՝ 5,40 քմ, խոհանոց՝ 11,30 քմ, մառան՝ 9,50 քմ, պարիսպ՝ 0,30 քմ և 4,10 քմ ճանաչել օրինական, որպես նրա սեփականություն:
2. Սեփականատիրոջը հատկացված 0,09 հա տնամերձ հողամասը և նրա 20%-ը ընդամենը 0,1080 հա՝ ճանաչել Հովիկ Գուրգենի Հովակիմյանի սեփականություն:
3. Ավել օգտագործվող 131,20 քմ հողամասը կադաստրային արժեքի 30 %-ով՝ (14-րդ գոտի 1221 դրամ) 1քմ-ն 366,3 ՀՀ դրամ ընդամենը 48100 (քառասունութ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ, ուղղակի վաճառքի կարգով օտարել փաստացի օգտագործողին` Հովիկ Գուրգենի Հովակիմյանին:
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։