Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով և հիմք ընդունելով Աշոտ Սումբատի Սարգսյանի դիմումը (ծնված՝ 01.07.1962թ.), 12.04.2025 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը` ժառանգական գործեր 52 և 53, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0,21905 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ`որոշում եմ.
1. Սաբրո Մովսեսի Սարգսյանի և Սումբատ Մկրտիչի Սարգսյանի ժառանգորդ՝ Աշոտ Սումբատի Սարգսյանին (ծնված՝ 01.07.1962թ.) պատկանող Լճավան բնակավայր, 21-րդ փողոց, 3 հասցեում գտնվող հողամասում 1984 թվականին կառուցված բնակելի տուն՝ 59,50քմ և 36,20քմ, նկուղ՝ 57,80քմ,աստիճանահարթակ՝ 8,80քմ, անասնաշենք՝ 3,60քմ, 73,10քմ և 8,50քմ, հացատուն՝ 18,00քմ, պարիսպ՝3,40քմ, 1998 թվականին կառուցված խանութ՝ 19,60 քմ և պարիսպ՝ 2,70քմ ճանաչել օրինական, որպես Աշոտ Սումբատի Սարգսյանի սեփականություն:
2. Սեփականատիրոջ կողմից փաստացի օգտագործվող Լճավան բնակավայր, 21-րդ փողոց, 3 հասցեի (ծածկագիր՝ 05-041-0015-0011) 0,21905 հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման հողամասը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրա սեփականություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: