Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարում 2023 թվականի մայիսի 30-ին կայացած հողամասի վարձակալության մրցույթի արդյունքները ` որոշում եմ.
1.Մրցույթում հաղթած Սուրեն Հրանտի Վարդանյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրում (ծածկագիր 05-008-0388-0005) 2,86381հա, 5-րդ կարգի գյուղատնտեսական նշանակության արոտավայր համար՝ 10 տարի ժամկետով:
2.Քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի միջոցով նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը` ներկայացնելու պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից