Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ներկայացնելով, որ զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվել է 300 000-ական ՀՀ դրամ, որից 200 000-ական ՀՀ դրամը փոխանցվել է զոհվածի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամարին, իսկ մնացած 100 000 ՀՀ դրամով կատարվել է հուղարկավորության կազմակերպման հետ կապված ծախսեր։ Քվեարկության արդյունքում 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։
|