Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



04 հուլիսի 2025 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-008-0087-0002 ԵՎ 05-008-0050-0021 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,1404 ՀԱ ԵՎ 0,09228 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԻ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածով, ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանովՙ  Հայաստանի Հանրապետության  կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Արտակ Լավրենտի Նավոյանի դիմումը (ծնված՝ 23.05.1974թ.), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասերի հատակագծերը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման 0,1404 հա և 0,09228 հա հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չեն առաջացնում սերվիտուտ` որոշում եմ. 

1.Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի Զորավար Անդրանիկ փողոցի 05-008-0050-0021 ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Ակունք բնակավայր Զորավար Անդրանիկ փողոց 26 հասցե:

2.Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի Օ. Սիմոնյան փողոցի 05-008-0087-0002 ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Ակունք բնակավայր Օ. Սիմոնյան փողոց, 4 հասցե:

3. Լավրենտ Իշխանի Նավոյանին (ծնված՝ 20.10.1949թ.), Մայրանուշ Աբուզետի Նավոյանին (ծնված՝ 08.03.1952թ.), Արտակ Լավրենտի Նավոյանին (ծնված՝ 23.05.1974թ.), Նաիրա Լավրենտի Նավոյանին (ծնված՝ 27.12.1976թ.), Քրիստինե Լավրենտի Նավոյանին (ծնված՝ 20.03.1978թ.) պատկանող Ակունք բնակավայր Օ. Սիմոնյան փողոց, 4 հասցեում գտնվող  0,1404 հա հողամասում 1986 թվականին կառուցված բնակելի տուն՝ 138,20 քմ, Բ.Պ. աստիճանահարթակ՝ 24,50քմ, 1990 թվականին կառուցված ավտոտնակ՝ 23,10քմ, խոհանոց՝ 11,40քմ, լոգարան՝ 7,20քմ, անասնաշենք՝ 31,20քմ, ծածկ՝ 26,70քմ, 1988 թվականին կառուցված կաթսայատուն՝ 4,50քմ, 2000 թվականին կառուցված պարիսպ՝ 5,40քմ ճանաչել օրինական, որպես նրանց սեփականություն:

4. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող Ակունք բնակավայր  Օ. Սիմոնյան փողոց, 4 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0087-0002) 0,1404 հա և  Ակունք բնակավայր Զորավար Անդրանիկ փողոց 26 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0050-0021) 0,20991 հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման  հողամասերը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրանց սեփականություն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Արտյոմ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner