| Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը, նշելով, որ ավագանու 12.04.2024 թ. N 37-Ն որոշմամբ երկրորդ անգամ հաստատվել է մասհանումների ծախսման ծրագիրը՝ համաձայն հավելվածների և դրանից հետո կառավարության և մարզպետարանի կողմից առաջարկվել են կատարել ծրագրային փոփոխություններ, որը հաստատված ծրագրերի հետ չեն համատեղվում, ուստի առաջարկում եմ վերոնշյալ որոշումը ճանաչել ուժը կորցրած: Հարցեր և առաջարկություններ չեղան: Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց: |