Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 -րդ հոդվածի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. Վարդենիս համայնքի ավագանու 2024թ․ փետրվարի 6-ի <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 6-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝
1.<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ>> ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն՝
1) հաստիքացուցակի 10-րդ տողի <<մանկական-թատերական ղեկավար>>-ի 0,5 հաստիքային միավորը ավելացնել, դարձնելով՝ 1 միավոր
2)22-րդ տողի <<պահակ>> հաստիքային միավորը անվանափոխել <<Վ. Համբարձումյանի և Գ. Կարապետյանի անվան զբոսայգիների պատասխանատու>> բառերով՝ դրույքաչափը թողնելով անփոփոխ:
2.<<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն՝<<Վարորդ Գրեյդերի>> նախկինում հաստատված 13.500 ՀՀ դրամ օրավարձը դարձնել 20.000 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |