Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը նշելով, որ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքը, որը հնարավորություն է տալու առավել իրատեսական, առարկայական դարձնել համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը' առաջիկա երեք տարվա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ): Այն հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով' հնարավորություն ընձեռնելով համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրային հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար: Հիմք ընդունելով Վարդենիս համայնքի զարգացման 2022-2026 թվականների հնգամյա ծրագրով նախատեսված գերակայություններն ու առկա ռեսուրսները, Վարդենիս համայնքի առաջնահերթությունները, 2023 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի հիմնական ուղղություններն ու դրանց կատարման արդյունավետությունը, Վարդենիս համայնքի 2025-27 թվականների ՄժԾԾ ծրագրի զարգացման հիմնական ուղղություններում առաջնահերթ և գերակա են համարվելու հնգամյա ծրագրի տրամաբանությամբ ու uկզբնական ժամանակաշրջանի համար իրագործելի այն նոր և շարունակական ծրագրերը, որոնք միտված են լինելու համայնքի տարածքային համաչափ ու կայուն զարգացմանը,մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:
Առաջարկություններ և առարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|