Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 82
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 82
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վարդենիս համայնքի ավագանին որոշում է.

1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 1-ին փողոց 10-րդ փակուղի 1/1 հասցեի (ծածկագիր 05-051-0007-0006, սեփականության իրավունքի վկայական 10042024-05-0067) 0.06034հա  բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամասը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:

2. Մեկնարկային գինը սահմանել 1քմ-ի համար 514,8 (հինգ հարյուր տասչորս ամբողջ ութ) ՀՀ դրամ (16-րդ գոտի):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.49 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համանյքի ղեկավարը նշեց, որ խոսքը վերաբերվում է Ծովակ բնակավայրում համայնքային սեփականություն հանդիսացող 05-051-0007-0006 ծածկագրով հողամասին:
Ուստի առաջարկում ենք տալ Ձեր համաձայնությունը՝ նշված հողամասը օտարելու համար՝ մեկնարկային գին սահմանելով գործող կադաստրային արժեքով՝ 514.8 ՀՀ դրամ:

Նշված հողամասի օտարումը կնպաստի նաև բյուջեի պլանավորած կատարողականի ապահովմանը:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner