2022 թվականի հունիսի 27-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 14-ը։ Նիստը իրավազոր է։ Նիստին մասնակցում էին աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, աշխատակազմի հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը և աշխատակազմի կրթության, մշակույթի սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ Աննա Վարդանյանը։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը նիստը համարեց բացված։ Ահարոն խաչատրյանը ներկայացրեց օրակարգը։ Օրակարգի վերաբերյալ առաջարկությամբ հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը՝ առաջարկելով օրակարգից հանել և առաջիկա նիստին տեղափոխել <<ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ (ԱՄԵՆԱՄՅԱ) ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> հարցը՝ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի հողային բալանսի հաստատման հետ։ Որոշվեց հարցը դնել քվեարկության և արդյունքում 14 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ օրակարգը հաստատվեց 8 հարցով։
|