Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 03
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

09 սեպտեմբերի 2022 թվականի N 03

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ, 1 ՆՐԲԱՆՑՔ ՀԱՍՑԵՆ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՌԱԶՄԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի շենքի նիստերի դահլիճում սույն թվականի  հունվարի 20-ին անցկացվեց հանրային քննարկում՝ Վարդենիս քաղաքի Երևանյան փողոց, 1 փակուղի  հասցեն 2020թ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ռազմիկ Մկրտչյանի անվամբ կոչելու համար։ 

Հանրային քննարկմանը մասնակցեցին զոհված զինծառայողի ընտանիքի անդամները, համայնքի բնակիչները, Վարդենիսի համայնքապետարանից՝ համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը, համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Էդգար Պետրոսյանը, համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը, գնումների, զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանը։ 

Ելույթ ունեցան 

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի խորհրդական Խ․ Մկրտչյանը նշեց, որ Վարդենիսի համայնքապետարանը նախատեսել է Տիգրան Մեծ փողոցի 1-ին փակուղի հասցեն անվանակոչել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարեն Խաչատրյանի անվանմբ՝ հիմք ընդունելով զինծառայողի ծնողների գրավոր դիմումը։  

Վարդենիսի ամայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Ա․ Աբգարյանը նշեց, որ հանրային քննարկումը անցկացվում է հիմք ընդունելով <<Աշխարհագրական անվանումների մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ կետը, համաձայն որի համայնքի որևէ փողոց զոհված զինծառայողի անվամբ անվանակոչելու գործընթացը, եթե վերջինիս զոհվելուց չի անցել հինգ տարի, հնարավոր է իրականացնել միայն տվյալ փողոցի բնակիչների շրջանում հանրային քննարկման արդյունքում համաձայնություն ստանալով և համայնքի ավագանու հաստատմամբ։ 

Համայնքի բնակիչները ողջունեցին նախաձեռնությունը և միաձայն կողմ քվեարկեցին նախագծի օգտին։ 

Որոշվեց՝

Փողոցի անվանակոչման նախագիծը ներկայացնել համայնքի ավագանու նիստին։ 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner