Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



07 նոյեմբերի 2024 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-008-0153-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,13735 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30.06.2022 թվականի N 2-32 եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 07 սեպտեմբեր 2006 թվականի N 1346-Ն և 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-008-0153-0002 ծածկագրով 0,13735 հա հողամասը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ` որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի, 1-ին փողոցի 05-008-0153-0002 կադաստրային ծածկագրով 0,13735 հա հողամասին տրամադրել Ակունք բնակավայր, Սարալանջի փողոց, 2/2 հասցե:

2. Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի, Սարալանջի փողոց, 2/2 հասցեի 05-008-0153-0002 կադաստրային ծածկագրով 0,13735 հա հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի <<բնակելի կառուցապատման>>-ից փոփոխել բնակավայրերի <<հասարակական կառուցապատման>>:

3.Վարդենիս համայնքի Ակունք բնակավայր, Սարալանջի փողոց, 2/2 հասցեի 05-008-0153-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,13735 հա հողամասը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:

4. Կատարել իրավունքի պետական գրանցում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Աբգար Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner