Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 56
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 56
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

1․Ընդունել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին համայնքի ղեկավարի հաղորդումները՝ համաձայն հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(886.00 Կբ)
(185.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ Վարդենիս համայնքի 2025 թվականի ընդհանուր բյուջեով առաջին եռամսյակի համար նախատեսված մեկ միլիարդ չորս հայուր յոթանասունութ միլիոն ինը հարյուր հիսունյոթ հազար յոթ հարյուր դրամ  եկամուտների  պլանի դիմաց փաստացի կատարվել է յոթ հարյուր մեկ հազար երեք հարյուր երեսուներկու դրամ կամ բյուջեն կատարվել է 47.4 տոկոսով:

  Համայնքի վարչական բյուջեի 2025թվականի առաջին եռամսյակի  եկամուտների պլանը կազմում է յոթ հարյուր երեսուն միլիոն վեց հարյուր քսանյոթ հազար ութ հարյուր դրամ փաստացի կատարվել է յոթ հարյուր մեկ միլիոն երեք հարյուր երեսուներկու հազար դրամ կամ 96 տոկոս:

 Համայնքի սեփական ամրացված եկամուտների 2025 թվականի առաջին եռամսյակի պլանը կազմում է  մեկ հարյուր քառասուներեք միլիոն վեց հարյուր քառասունինը հազար չորս հարյուր դրամ, որի դիմաց փաստացի մուտք է եղել մեկ հարյուր տասնհինգ միլիոն քառասունյոթ հազար ինև հարյուր դրամ կամ 80.1տոկոսը:

Ծախսային մաս

  Վարդենիս համայնքի  2025թ 1-ին եռամսյակի բյուջեի  ծախսերը պլանավորվել է մեկ միլիարդ վեց հարյուր քառասունինը միլիոն քառասունվեց հազար վեց հարյուր դրամ, փաստացի ծախսվել է երեք հարյուր ութսունութ միլիոն երկու հարյուր վաթսունինը հազար չորս հարյուր դրամ:

 Ավելի հանգամանալից ներկայացրեց ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը.

Վարադենիս համայնքի 2025թ  բյուջեով 1-ին եռամսյակի համար նախատեսված 1478957.7Հ/Դ  եկամուտների  պլանի դիմաց փաստացի կատարվել է 701332Հ/Դ կամ  բյուջեն կատարվել է 47.4 տոկոսով:

  Վարչական բյուջեի 2025թ 1-ինեռամսյակի  պլանը կազմում է 730627.8հ/դ փաստացի կատարվել է 701332.0հ/դ կամ 96տոկոս:

 Սեփական ամրացված եկամուտների 2025թ 1-ին եռամսյակի պլանը կազմում է 143649.4հ/դ, որի դիմաց փաստացի մուտքը կազմել է 115047.9հ/դ կամ  80.1տոկոս: Բոլոր եկամուտների գծով 2024թ նույն ժամանակաշրջանի համեմատ  2025թ 1-ին եռամսյակում ընդհանուր եկամուտների գծով ավել է գանձվելել 12 087.8հ/դ որից ըստ հրկատեսակների ՝գույք հարկ շինություններից 451.7հ/դ, անշարժ գույքի հարկից 1575.8հ/դ գույք հարկ փոխադրամիջոցներից 8349.2հ/դ, վարձակալական մուտքերը 1 741.9հ/դ: Բոլոր եկատուտների գծով 2025թ1-ին եռամսյակում նախորդ տարվա 1-ին եռամսյակի նկատմամբ աճել է գրանցվել:                                

 Ծախսային մաս

 Վարդենիս համայնքի 2025թ 1-ին եռամսյակի բյուջեի  ծախսերը պլանավորվել են 1649046.6Հ/Դ ,փաստացի ծախսվել է 358269.4հ/դ,

2025թ 1-ին եռամսյակում կատարվել են հիմնականում շարունակական ծախսերը՝

 1. Աշխատավարձ  128399.2հ/դ

 2.ՀՈԱԿ-ների պահպանման ծախսերը 178760.4հ/դ

 3. Էներգետիկ ծախսեր 21741.1հ/դ      328900.3հ/դ

 իսկ մնացած ծախսերը կազմում են կապի ծառայության, ապահովագրման ,գործուղման , համակարգչային և  տրանսպորտային ծախսերը:

 Համայնքի բյուջետային  ծախսերը հիմնականում կատարվել են խնոյաղաբար և արդյունավետ իսկ եկամուտները հավաքագրման համար ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները հավաքագրումն առավելագույնի հասցնելու համար:

Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան, քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner