Ղեկավարվելով <<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է. 1․Վարդենիս համայնքի Մաքենիս բնակավայրի բնակիչ Գասպար Սիմոնի Գասպարյանին պատկանող MITSUBISHI PAJERO V6 մակնիշի 82PP200 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 675 492 (վեց հարյուր յոթանասունհինգ հազար չորս հարյուր իննսուերկու) ՀՀ դրամ ապառքից օրենքով սահմանված կարգով զիջել 170 492 /մեկ հարյուր յոթանասուն հազար չորս հարյուր իննսուերկու/ ՀՀ դրամ տույժերը և մայր գումարից 10%՝ հիմնական գումարը մուծելուց հետո:
2․Վարդենիս համայնքի Գեղամաբակ բնակավայրի բնակիչ Վաղինակ Արսենի Անդրյանին պատկանող CITROEN XSARA 1.6L մակնիշի 37 MR 178 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 5868 (հինգ հազար ութ հարյուր վաթսունութ) ՀՀ դրամ ապառքից և KIA SPORTAGE 2.0L մակնիշի 35 FN 864 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 9500 (ինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ ապառքից զիջել ամբողջ գումարը:
3․Վարդենիս համայնքի Գեղամաբակ բնակավայրի բնակիչ Աիդա Նիկոլայի Հակոբյանին պատկանող KIA SPORTAGE 2.0L մակնիշի 36 AT 687 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 9500 (ինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ ապառքից և VOLKSWAGEN TOUAREG 3.2L մակնիշի 36 DD 575 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 34002 (երեսունչորս հազար երկու) ՀՀ դրամ ապառքից զիջել ամբողջ գումարը: |