Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 346
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 102
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 102
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 12 ԱՊՐԻԼԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ N 27-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 15 մայիսի 2025 թվականի N 2 արձանագրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1.Վարդենիս համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի <<Վարդենիս համայնքում ավագանու անդամների մշտական գործող հանձնաժողով ստեղծելու և կազմը հաստատելու մասին>> N 27-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1)որոշման 2-րդ կետի գ) ենթակետի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը համարել թափուր.

2) որոշման 2-րդ կետի գ) ենթակետի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ-Նելլի Խաչատրյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցված լինելու կապակցությամբ առաջադրել Նինա Ղարիբյանի թեկնածությունը.

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ առաջարկելով Վարդենիս համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի <<Վարդենիս համայնքում ավագանու անդամների մշտական գործող հանձնաժողով ստեղծելու և կազմը հաստատելու մասին>> N 27-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1)որոշման 2-րդ կետի գ) ենթակետի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը համարել թափուր.

2) որոշման 2-րդ կետի գ) ենթակետի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ-Նելլի Խաչատրյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցված լինելու կապակցությամբ առաջարկեց <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցությունից նոր թեկնածուի.

<<Ահարոն Խաչատրյան>> խմբակցության ավագանու անդամ Սպարտակ Հովհանիսյանը առաջարկեց Նինա Ղարիբյանի թեկնածությունը:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner