Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության կառավարության>> 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով Սուրեն Սեդրակի Խաչատրյանի 27.05.2022 թվականի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում ընգրկված Սուրեն Սեդրակի Խաչատրյանի սեփականություն հանդիսացող (Սեփականության իրավունքի վկայականներ N23052022-05-0017) 0,2հա <<գյուղատնտեսական նշանակության>> այլ հողատեսքի նշանակությունը <<բնակավայրի>> հասարակական կառուցապատման նշանակության փոխադրելու՝ ավտոլվացման կետ կառուցելու համար: |