Այսօր: Չորեքշաբթի, 16 Ապրիլի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



28 մարտի 2025 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 15-ՐԴ ՓՈՂՈՑ 24 ՀԱՍՑԵԻ 05-008-0185-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,16634 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 16-ՐԴ ՓՈՂՈՑ 7-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 14 ՀԱՍՑԵԻ 05-008-0032-0010 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,21706 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով և հիմք ընդունելով Հովիկ Արշալույսի Մուրադյանի դիմումը (ծնված՝ 09.07.1965թ.), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասերի հատակագծերը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման 0,16634 հա և 0,21706 հա հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չեն առաջացնում սերվիտուտ` որոշում եմ. 

1. Հովիկ Արշալույսի Մուրադյանին (ծնված՝ 09.07.1965թ.) Աիդա Վանիկի Մուրադյանին (ծնված՝ 08.11.1969թ.), Վիգեն Հովիկի Մուրադյանին (ծնված՝ 12.09.1987թ.) և Վարդան Հովիկի Մուրադյանին (ծնված՝ 08.04.1989թ.) պատկանող Ակունք բնակավայր, 15-րդ փողոց 24 հասցեում գտնվող 0,16634 հա հողամասում 1970 թվականին կառուցված բնակելի տուն՝ 37,10 քմ և 24,40 քմ, անասնաշենք՝ 20,10 քմ ճանաչել օրինական, որպես Հովիկ Արշալույսի, Աիդա Վանիկի, Վիգեն Հովիկի և Վարդան Հովիկի Մուրադյանների սեփականություն:

2. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող Ակունք բնակավայր 15-րդ փողոց 24 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0185-0004) բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման 0,16634 հա և Ակունք բնակավայր 16-րդ փողոց, 7-րդ նրբանցք 14 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0032-0010) բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման 0,21706 հա հողամասերը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրանց սեփականություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Արտյոմ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner