Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 57
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 57
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱԿՈՒՅՏԵՐԸ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԲԱՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԱՂԲԸ ՀՈՂԻ ՇԵՐՏՈՎ ԾԱԾԿԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 21 փետրվարի 2013 թվականի N 152-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի <<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի 10.05.2024 թվականի 08420918 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել Վարդենիս համայնքի <<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ին, Լուսակունք բնակավայրում գտնվող հողակույտերը Վարդենիս համայնքի աղբավայրեր տեղափոխելու՝ աղբը հողի շերտով ծածկելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(682.40 Կբ)
(102.33 Կբ)
(831.39 Կբ)
(100.92 Կբ)
(169.65 Կբ)
(30.28 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը իր խոսքում նշեց, որ Վարդենիս համայնքի աղբավայրերի աղբը հողի շերտով ծածկելու համար առաջարկում եմ <<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ին թույլատրել Լուսակունք բնակավայրում գտնվող ոչ պիտանի հողակույտերը տեղափոխել աղբավայրեր:

Նշեմ նաև, որ Կառավարության որոշման համաձայն Լուսակունք բնակավայրի ոչ պիտանի հողատեսքերը , ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող այլ հողատեսքեր անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է Լուսակունք գյուղական համայնքին:

Նախագծին կցված է նաև Լուսակունք բնակավայրի վարչական ղեկավարի գրությունը՝ ոչ պիտանի հողակույտերի առկայության մասին:

Հավելեմ նաև, որ հողակույտերը տեղափոխելուց հետո հնարավորություն կլինի կույտերի հարակից տարածքները ևս օգտագործել:

Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

15:30-ին հայտարարվեց ընդմիջում:

Ընդմիջումից հետո նիստերի դահլիճ չի վերադարձել և մնացած հարցերի քննարկմանը չի մասնակցել <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ավագանու անդամ Ռաֆաել Խչեյանը:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner